Արգենտինացին հազարավոր կոճակների ու թելերի օգնությամբ պատկերում է հայտնիների դիմանկարները (լուսանկարներ)
Արգենտինացի նկարիչ Ագուստո էսկիվելը վարպետացել է ամենատարբեր աշխարհիկ իրերն արվեստի ուշագրավ գործերի վերածելու հարցում: Նրա մասնագիտական ունակություններից մեկը սովորական կոճակների հետ աշխատելն է, որոնցով նա պատկերում է հայտնիների խոշորածավալ դիմանկարները:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ արգենտինացին պարզապես չի դասավորում հազարավոր կոճակները՝ ստանալու հեշտությամբ ճանաչելի դեմքերը: Յուրաքանչյուր դիմանկար ստեղծելիս նա նախ հարյուրավոր թելեր է երկարությամբ կախում առաստաղից, ապա նա թելերի մեջ ամրացնում է մոխրագույն ու սև կոճակները:
Առանձին-առանձին այդ կախված թելերը այնքան էլ մեծ նշանակություն չունեն: Ահա այստեղ է, որ նկարիչը մեծ աշխատանք է տանում: Հայտնի անձանց «պիքսելային» պատկերները ի հայտ են գալիս, երբ նա շարքով կախված թելերը միացնում է իրար: Նրա ամենանշանավոր գործերը պատկերում են Օդրի Հեփբերնին, Մերիլին Մոնրոյին, Սալվադոր Դալիին, Ջեյմս Դինին:
















