Չինացի գործարարը 500.000 դոլար կվճարի Բիլ Քլինթոնի հետ ընթրիքի համար
Չինացի գործարարը 500.000 դոլար կվճարի՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ ընթրելու համար։ Հենց նման արժեքով է իր և իր կնոջ՝ Հիլարի Քլինթոնի հետ ընթրիքը վաճառքի հանել Բիլ Քլինթոնը, հայտնում է ДНИ.ru-ն։
Բարեգործական առցանց աճուրդը, որտեղ վաճառքի է հանվել ընթրիքը, անցկացնում է ամերիկյան Charitybuzz կազմակերպությունը։ Այն մասնագիտանում է հայտնի մարդկանց հետ հանդիպումների վաճառքի վրա։
Ընթրիքի վաճառքից ստացված միջոցները կհատկացվեն Քլինթոնների բարեգործական հիմնադրամին, որի աշխատանքների հիմնական ոլորտը՝ աղքատության և կլիմայի փոփոխության դեմ պայքարն է, ինչպես նաև զարգացող երկրներին օգնության հատկացումը։
Հրավերը նախատեսված է 2 անձի համար։ Սակայն երբ չինացի գործարարը հետաքրքրվել է, թե արդյոք կարող է իր հետ հանդիպման տանել ոչ միայն կնոջը, այլ նաև 2 երեխաներին, Քլինթոնները պատասխանել են, որ այդ դեպքում ընթրիքը կարժենա արդեն 1 մլն դոլար։
Պայմանագրի համաձայն, նախկին նախագահի հետ ընթրիքը նախատեսված է 45 րոպեից մինչև 1 ժամ։ Եթե հաշվարկել, ապա Քլինթոնների կողքին անցկացնելու յուրաքանչյուր րոպեն կարժենա առնվազն 8.300 դոլար։










