Գազայի հատվածում ավիահարվածներին զոհ է գնացել 87 պաղեստինցի

21:14 • 20.07.14

Գազայի հատվածում հուլիսի 20-ին հասցված ավիահարվածների հետևանքով 87 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն, որն էլ վկայակոչում է Պաղեստինի առողջապահության նախարարությանը:


Այսպիսով, ռազմական գործողության սկզբից ի վեր զոհված պաղեստինցիների ընդհանուր թիվը գերազանցել է 400-ը: Նրանց թվում 112 երեխա, 41 կին և 25 ծեր կան:


Կիրակի ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին հուլիսի 7-ին սկսված «Անպարտելի ժայռ» կոչվող ռազմական գործողությունների ցամաքային փուլը ընդլայնելու մասին: «ՀԱՄԱՍ» շարժման դեմ ուղղված գործողությունների նպատակն է դադարեցնել գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացվող հրթիռակոծությունը: