Պորոշենկոն Օլանդին խնդրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ահաբեկչական կազմակերպություններ ճանաչել

10:48 • 20.07.14

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, որի ընթացքում առաջարկել է ֆրանսիական կողմին մասնակցել երկրի արևելքում Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի կործանման հետաքննությանը, հայտնում է Газета.ru-ն։


Պորոշենկոյի մամուլի ծառայությունում նշում են նաև, որ Ուկրաինայի նախագահը կոչ է արել Ֆրանսիային Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները ճանաչել ահաբեկչական կազմակերպություններ։


Նախկինում նման խնդրանքով նա դիմել էր ՄԱԿ-ին։