Չինաստանում «Ռամասուն» թայֆունից տուժածների թիվը գերազանցել է 5 մլն-ը (լուսանկարներ)
Հարավային Չինաստանում «Ռամասուն» թայֆունի հետևանքով Հայնան, Գուանդուն նահանգներում և Գուանսի-չժուանի ինքնավար շրջանում զոհվել է 17 մարդ, 5-ը համարվում են անհայտ կորած, տուժել է մոտ 5 մլն մարդ, հայտնում է Коммерсант-ը։
Բնական աղետը լուրջ վնասներ է հասցրել տրանսպորտային հաղորդակցությանը և կոմունալ ենթակառուցվածքներին, շատ շրջաններում անջատված է էլեկտրականությունը, ջուրը, կապի միջոցները։
Միևնույն ժամանակ, Չինաստանի ազգային-օդերևութաբանական կենտրոնում հայտարարել են, որ թայֆունի ուժգնությունը թուլանում է։
«Ռամասուն» թայֆունը ճանաչվել է ամենաուժեղը վերջին 41 տարվա ընթացքում։










