Հռոմի պապը կոչ է արել աղոթել Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում խաղաղության հաստատման համար

18:47 • 20.07.14

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել բոլոր հավատացյալներին աղոթել Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում պատերազմների դադարեցման համար, գրում է gazeta.ru-ն:


«Բռնությունը հնարավոր չէ հաղթել բռնությամբ: Բռնությունը հաղթում են խաղաղությամբ»,- ասել է Հռոմի պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ:


Նա նաև մտահոգություն է հայտնել Իրաքում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում քրիստոնյաների հետապնդումների առնչությամբ: