Ջոանա Ռոուլինգը մտադիր է ավելի շատ դետեկտիվներ գրել, քան Հարի Փոթերի մասին
Բրիտանացի գրող Ջոանա Ռոուլինգը պատրաստվում է գրել ավելի շատ դետեկտիվներ, քան հեքիաթային վեպեր Հարի Փոթերի մասին, որոնք նրան համաշխարհային ճանաչում են բերել։
Ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ հեղինակը իր պլանները բացահայտել է՝ Հարոգեյթում անցկացվող երաժշտական փառատոնի
ընթացքում։
Ռոուլինգի խոստովանությունը հնչել է նրա 2-րդ դետեկտիվի հաջողության ֆոնին, որը հրատարակվել է Ռոբերտ Գելբրեյթ կեղծանունով։ Հունիսին թողարկված Silkworm վեպը հայտնվել է Մեծ Բրիտանիայի բեսթսելերների ցուցակում։
Նոր վեպի հերոսները, ինչպես և նախորդում, մասնավոր խուզարկու Քորմորան Սթրայքն է և նրա օգնական Ռոբին Էլակոտը։
Երրորդ վեպը, որի մասին Ռոուլինգը խոսել է, կպատմի նախկին զինվորականների ճակատագրի մասին։










