Ուկրաինայի ապստամբների մոտ գերության մեջ է գտնվում 396 մարդ. Անդրեյ Լիսենկո
Ուկրաինայի արևելքում ապստամբների մոտ պատանդ է 396 մարդ, հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն կիրակի օրը Կիևում կայացած բրիֆինգի ժամանակ, գրում է korrespondent.net-ը:
Լիսենկոյի խոսքերով՝ գերության մեջ գտնվող անձանց ճակատագիրը դեռ հայտնի չէ: Պատանդների մեջ կա երեք լրագրող, վեց քաղաքական գործիչ, փաստաբան, դատավոր և 321 շարքային քաղաքացիների։
Նա նաև հայտնել է, որ անջատողականները առևանգել են Նիգերիայի քաղաքացու:
Միևնույն ժամանակ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի մամուլի ծառայությունը նշում է, որ Դոնբասում կոնֆլիկտի ողջ ընթացքում անջատողականները պատանդ են վերցրել 842 մարդ, որոնցից 446-ն այսօրվա դրությամբ ազատ են արձակվել:










