Սիրիայի բանակն ու ջիհադականները պայքարում են գազի դաշտի համար

21:33 • 20.07.14

Սիրիայի կառավարական զորքերը արդեն երեք օր է, ինչ դաժան մարտեր են վարում երկրի կենտրոնական Հոմս նահանգում տեղակայված գազի հանքավայրի համար՝ փորձելով այնտեղից դուրս մղել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ջիհադականներին:


Ինչպես հաղորդում է BBC-ն՝ Սիրայի ընդդիմությանը վկայակոչելով, մարտերն ընթանում են ինչպես հանքավայրի տարածքում, այնպես էլ դրա շրջակայքում: Հաղորդվում էր 270 զոհի մասին, որոնց մեծամասնությանը, France Presse գործակալության փոխանցմամբ, գլխատել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» զինյալները:


«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» արմատական սուննի խմբավորումը, որը վերահսկողություն է սահմանել Սիրիայի հյուսիսում, հունիսին հայտարարել էր իսլամական խալիֆայություն ստեղծելու մասին: