ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկում է Boeing 777-ի կործանման հետ կապված բանաձևի նախագիծը
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկում է Ուկրաինայում Boeing 777 ինքնաթիռի վթարի առնչությամբ բանաձևի նախագիծը, գրում է Reuters–ը:
Կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է գործակալությանը, որ փաստաթղթի հաստատման քվեարկությունը կարող է անցկացվել երկուշաբթի օրը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՄԱԿ-ում Ավստրալիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ֆիլիպա Կինգը կոչ է արել Անվտանգության խորհրդին բանաձև ընդունել ավիավթարի առնչությամբ:
Փաստաթուղթը պետք է նախատեսի օդանավի կործանման վայր հասանելիության ապահովում և անկախ միջազգային հետաքննության կազմակերպում:
Reuters գործակալության տեղեկություններով՝ փաստաթղթի նախագիծը պարունակում է պահանջ «բոլոր պետություններին և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մյուս մասնակիցներին բռնարարքներ չիրականացնել քաղաքացիական ինքնաթիռների դեմ»:
Հունիսի 18-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ուկրաինայի իրավիճակի հետ կապված նիստ է անցկացրել:










