Նոր Նորքում վարսահարդարը հաճախորդի պարանոցից ոսկյա շղթա է գողացել

14:49 • 21.07.14

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հուլիսի 19-ին՝ ժամը 19.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 12/Ա շենքի մոտից բերման են ենթարկել գեղեցկության սրահներից մեկի վարսահարդար, 1987 թ. ծնված Լիանա Խ.-ին:


Նա խոստովանել է, որ ս/թ. ապրիլի 7-ին գեղեցկության սրահում, հաճախորդ Ա.-ի պարանոցից, գողացել է ոսկյա շղթա` երկու կախազարդով:


Գողության մասին տուժողը ոստիկանություն չի հայտնել: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:


Կատարվում է հետաքննություն: