Boeing-777-ի աղետի վայրում հրդեհ է բռնկվել
Ուկրաինայի արևելքում մալայզիական Boeing-777 ինքնաթիռի աղետի վայրում հրդեհ է բռնկվել: Այդ մասին դեպքի վայրից հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ի թղթակիցը:
Այրվում են մահացածների իրերը: Ինչպես նշում է «Ուկրաինսկայա պրավդա»-ի թղթակիցը, հրդեհն առաջացել է եղանակային պայմանների պատճառով:
Ավելի վաղ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մինչև հիմա միջազգային մասնագետները մուտք չունեն ավիավթարի վայր: «96 ժամ ներկայացուցիչները սպասում են ողբերգության վայրում հայտնվելուն՝ օբյեկտիվ և անկողմնակալ հետաքննություն սկսելու համար»,- ասել է նախագահը:
Պորոշենկոն հանձնարարել է դադարեցնել մարտական գործողությունները Boeing-777 ինքնաթիռի աղետի վայրից 40 կիլոմետր շառավղով ընկած հատվածում:










