Անջատողականները գողացել են դիվանագիտական փոստը, որը տեղափոխում էր MH17 չվերթը. ՈՒԱԱՊԽ

14:43 • 21.07.14

Ուկրաինայում զինված ահաբեկիչները շարունակում են խոչընդոտել փրկարարների աշխատանքին և մահացածների մարմինները դուրս բերելուն: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, գրում է УНИАН-ը:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Դոնեցկի շրջանում կործանվել էր մալայզիական ուղևորատար օդանավը, որում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել են։

 

«Ահաբեկիչները որոնողա-փրկարարական աշխատանքների ժամանակ գողանում են ուղևորների և անձնակազմի անդամների անձնական փաստաթղթերը։ Մասնավորապես, ռուս վարձկանները հափշտակել են դիվանագիտական փոստը, որը տեղափոխում էր այդ չվերթը»,- հայտնել են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդից:

 

Համաձայն տեղեկությունների՝ այժմ աղետի վայրի շուրջ հետազոտվել է մոտ 120 քառ. մետր տարածք: Ինքնաթիռի աղետի տարածքում որոնողա-փրկարարական աշխատանքներին և Կիևում հատուկ աշխատանքներին ներգրավված է 810 մասնագետ և 35 միավոր տեխնիկա:

 

Մարմինների ճանաչման գործընթացը կարող է կայանալ Նիդեռլանդներում: