Ղարիբաշվիլին բացատրել է Վրաստանի կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունների պատճառները
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացատրել է կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունների պատճառները, տեղեկացնում է Грузия online-ը:
Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում նա նշել է, որ պետք է կրկնապատկված էներգիայով աշխատեն՝ բոլոր ուղղություններով «քայլ առաջ» գրանցելու համար:
«Վրաստանի իշխանությունները քաջ գիտակցում են այն պատասխանատվությունը, որ ստանձնել են վրաց ժողովրդի առաջ: Հենց այդ պատճառով մենք պետք է կրկնապատկված էներգիայով աշխատենք, որպեսզի ամրապնդենք ժողովրդի վստահությունն ու իրականացնենք «Վրացական երազանք» կոալիցիայի տված խոստումները»,-ասել է նա:
Ղարիբաշվիլին նշել է, թե իրենց առաջ նոր մարտահրավերներ կան, և դրանց հասնելու համար պետք է նոր թափ հաղորդեն աշխատանքներին:
«Հենց այդ պատճառով էլ ես կառավարության կազմում փոփոխություններ անելու որոշում կայացրի: Իհարկե, բոլորին հայտնի է, որ այս կամ այն նախարարության աշխատանքում կարող են թերացումներ լինել, սակայն կարևորը դրանց արագ արձագանքելն է»,- նշել է նախարարը:










