Սելենա Գոմեսն իր աջակցությունն է հայտնել պաղեստինցիներին

17:15 • 21.07.14

Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Սելենա Գոմեսն առցանց բանավեճի պատճառ է դարձել, երբ Instagram ֆոտոծառայության իր էջում աջակցություն է հայտնել Իսրայելի հետ հակամարտության մեջ գտնվող պաղեստինցիներին։
 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, երգչուհին կոչ էր արել օգտատերերին աղոթել Գազայի համար, ինչը, բնականաբար, դուր է եկել նրա երկրպագուների մի մասին, և դժգոհություն առաջացրել նրանց շարքում եղած հրեաներին։

 

Մոտ կես մլն օգտատեր «լայք» է տվել Գոմեսի կոչին՝ տարածելով այն #prayforgaz հեշթեգով։ Սակայն նրանք, ում դուր չի եկել երգչուհու դիրքորոշումը՝ կապված պաղեստինահրեական հակամարտության հետ, որոշել են այլևս չհետևել Instagram-ում նրա էջին։