Ձերբակալված գործարար Լևոն Հայրապետյանի դուստրն այցելել է հորը

18:47 • 21.07.14

Հայտնի գործարար, փողերի լվացման մեղադրանքով Մոսկվայում կալանավորված Լևոն Հայրապետյանի դուստրը այցելության է գնացել հորը: Այս մասին Tert.am-ին փոխանցեց Լևոն Հայրապետյանի վստահված անձ և ընկեր Մացակ Փոլադյանը:

 

Վերջինիս խոսքով՝ աղջիկը մոտ մեկ ժամից դուրս կգա հոր մոտից, և իրենք այդ ժամանակ արդեն նոր տեղեկություններ կունենան գործարարի մասին:

 

Հիշեցնենք, որ գործարարի ձերբակալության շուրջ այսօր Մացակ Փոլադյանը Tert.am-ի հետ զրույցում իր մտահոգություններն էր հայտնել՝ դժգոհելով հայաստանյան քաղաքական, մտավորականների և այլ շրջանակներից եկող արձագանքից: