Շանհայից Լոնդոն թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրկուտսկում՝ սրահում ծխի պատճառով
Շանհայից Լոնդոն թռչող «Աերոբուս A-340»-ը վթարային վայրէջք է կատարել Իրկուտսկի օդանավակայանում, Интерфакс-ին հայտնել է շրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրը:
«Ինքնաթիռի անձնակազմն Իրկուտսկում վթարային վայրէջք է խնդրել, նախնական տվյալներով, սրահում նկատված ծխի պատճառով»,- ասել է աղբյուրը:
«Աերոբուս»-ում եղել է 286 ուղևոր և անձնակազմի 15 անդամ: Նախնական տվյալներով՝ վիրավորներ չկան: Տեղի ունեցածի պատճառները պարզվում են։










