ԱՄՆ-ն մտադիր էր ռազմական լրտեսության բազա հիմնել Լուսնի վրա և այնտեղից հրթիռներ արձակել թշնամիների ուղղությամբ
Վերջերս փաստաթղթեր են գաղտնազերծել ԱՄՆ-ի 1959 թվականի Project Horizon կոչվող ծրագրից, որը ներառում էր Լուսին միջուկային զենք տեղափոխելու փորձերը: Այս մասին հայտնում է Mirror-ը` նշելով, որ ամերիկացիները մտադիր էին գաղտնի ռազմական բազա հիմնել Լուսնի վրա և այնտեղից միջուկային հրթիռներ արձակել թշնամիներիների ուղղությամբ:
Project Horizon-ը Լուսին-Երկիր վերհսկողության համակարգ կառուցելու ծրագիր էր, որը կոչված էր զարգացնելու կապը Երկրի հետ: 100 էջանոց փաստաթուղթը գաղտնազերծվել է Նեյլ Արմստրոնգի` Լուսնի վրա վայրէջք կատարելու 45-ամյա տարեդարձի առթիվ:
Այժմ ԱՄՆ-ի Հակաօդային պաշտպանության աջակցման ծրագիրը բազմաթիվ արբանյակներ է տեղադրել Երկրի շուրջը` ուսումնասիրելու ցանկացած ազդանշան, որոնք հուշում են զենքի կամ տիեզերանավի արձակման մասին:










