Ոճի հինգ տասնամյակ. Օսկար դե լա Ռենտայի ցուցադրությունը Դալասում (լուսանկարներ)
Օսկար դե լա Ռենտայի 64 զգեստներից յուրաքանչյուրը ստեղծվել է հատուկ մարդու համար և ունի իր պատմությունը։ Օրերս Ջորջ Բուշի նախագահական կենտրոնում բացվել է հայտնի դոմինիկացի դիզայների ստեղծած զգեստների ցուցադրությունը, գրում է buro247.ru-ն։
Ցուցադրությունը բաժանված է 7 մասի, որոնք նվիրված են դիզայների կարիերայի գլխավոր թեմաներին։ Բաժիններից ամենահետաքրքիրներից մեկը կոչվում է «Իկոնիկ ոճ առաջին տիկինների համար», այստեղ կարելի է տեսնել Լորա Բուշի, Հիլարի Քլինթոնի, Նենսի Ռեյգանի և ԱՄՆ այլ առաջին տիկինների առօրյա և երեկոյան զգեստները։
Օսկար դե լա Ռենտայի ցուցադրությանը ներկայացված է 64 զգեստ։ Բացի առաջին տիկինների զգեստներից, ներկայացված են նաև զգեստապահարանի պարագաներ, որոնք դիզայները ստեղծել է դերասանուհիներ Սառա Ջեսիկա Փարքերի և Էն Հեթուեյի, Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի և այլ հայտնի մարդկանց համար։
«Օսկար դե լա Ռենտա. ոճի 5 տասնամյակ» ցուցադրությունը բաց կլինի Դալասում 2014թ. հուլիսի 17-ից հոկտեմբերի 5-ը։








![]()
![]()




![]()
![]()
![]()
![]()
![]()

![]()










