Պորոշենկոն հանձնարարել է ռուս փորձագետներին ներգրավել Boeing-ի կործանման հետաքննությանը

16:38 • 21.07.14

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է ռուս փորձագետների հրավիրել մալայզիական Boeing-777 ինքնաթիռի աղետի քննությանը:


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, նա այդ մասին ասել է Կիևում Մալայզիայի դեսպանատուն այցի ընթացքում:


«Ես, որպես Ուկրաինայի նախագահ, առաջին իսկ վայրկյանից հրավիրել եմ տուժած երկրների՝ առաջին հերթին Նիդեռլանդների, Մալայզիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչներին  և հանձնարարել եմ հրավիրել նաև ռուս ներկայացուցիչներին, որպեսզի ամեն ինչ առավելագույնս թափանցիկ լինի»,-ասել է Պորոշենկոն:

 

Ուկրաինայի նախագահը նաև ուժայիններին հանձնարարել է դադարեցնել մարտական գործողությունները՝ ինքնաթիռի կործանման վայրից 40 կմ շառավղով:

 

Ողբերգության հանգամանքների ուսումնասիրմամբ աշխատում է միջազգային փորձագետների խումբը: «Իշխանությունն անում է ամեն ինչ՝ նրանց աշխատանքին առավելագույնս օգնելու համար»,- ասված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: