ՌԴ-ում Լատվիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ ռուս արտիստներին «սև ցուցակում» ընդգրկելու հարցով
ՌԴ-ում Լատվիայի դեսպան Աստրա Կուրմեին կանչել են ՌԴ ԱԳՆ ռուս երաժիշտներ Իոսիֆ Կոբզոնին, Օլեգ Գազմանովին և Վալերիային Լատվիայի «սև ցուցակում» ընդգրկելու հետ կապված: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:
Նշվում է, որ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Կուրմեին իր վրդովմունքն ու բողոքն է հայտնել այդ կապակցությամբ:
«Դեսպանին տեղեկացրել են, որ տվյալ միջազգային հակառուսական քայլը, որը կատարել է պաշտոնական Ռիգան` Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, չի կարող չանդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա: Ամբողջ պատասխանատվությունն ընկնում է լատվիական կողմի վրա: Մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխան միջոցառումներ ձեռնարկել», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:










