Ճապոնացիները բրնձի դաշտերը վերածել են արվեստի գործերի (լուսանկարներ)

17:55 • 21.07.14

Ճապոնական Ինակադատե գյուղն աշխարհի այն հազվագյուտ վայրերից է, որտեղ հողագործությունը «ձեռք ձեռքի տված» է քայլում արվեստի հետ։ Գյուղում եղած բրնձի դաշտերը նկարիչների վառ երևակայության ու ջանասիրության շնորհիվ վերածվել են արվեստի «կանաչ գործերի»՝ ամեն տարի գրավելով մոտ 200.000 զբոսաշրջիկ։

 


Ինչպես նշում է Oddity Central-ը, բրնձի դաշտերը, որոնք անչափ բերրի են, զբաղեցնում են Ինակադատեի տարածքի կեսը։ Անցած դարի 90-ականներին գիտնականները պարզել են, որ այստեղ բրնձի առաջին դաշտերը մշակվել են 2.000 տարի առաջ։ Այս փաստն ինչ-որ կերպ նշելու համար որոշում է կայացվել դաշտերին օրիգինալ տեսք տալ։ Այս նախագիծն այնպիսի հաջողություն է ունեցել, որ զբոսաշրջությունը զարգացնելու հեռանկար է ստեղծվել։

 


Այժմ դաշտերի դիզայնով զբաղվում են նաև հողագործները՝ վերստեղծելով հայտնի պատմական ու մշակութային անձանց պատկերները։

 


Աղբյուրը նշում է, որ դրանց ամբողջական գեղեցկությունն ու աշխատանքի բարդությունը գնահատելու համար հարկավոր է պատկերներին նայել մեծ բարձրությունից։

 

 
 
 
 


 

Ճապոնացիները բրնձի դաշտերը վերածել են արվեստի գործերի (լուսանկարներ)