ՌԴ գլխավոր շտաբը Boeing-ից 3-5 կիլոմետրի վրա ուկրաինական ռազմական ինքնաթիռ է նկատել

17:44 • 21.07.14

Ավիավթարից առաջ մալայզիական Boeing օդանավից 3-5 կիլոմետր հեռավորության վրա նկատվել է ռազմական ինքնաթիռ, հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Անդրեյ Կարտապոլովը, գրում է ria.ru-ն:

 

«Ֆիքսվել է երեք քաղաքացիական օդանավ, այդ թվում և մալայզիական ավիաուղիների Boeing 777 ինքնաթիռը: Միևնույն ժամանակ ֆիքսվել է ուկրաինական ռազմաօդային ուժերի ինքնաթիռի՝ ենթադրաբար Су-25-ի բարձրության մեծացում Boeing 777-ից 3-5 կիլոմետր հեռավորության վրա»,- ասել է գեներալը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում կայացած հատուկ ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված է եղել հուլիսի 17-ին տեղի ունեցած ավիավթարին:


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է մալայզիական օդանավի կործանման շրջանի արբանյակային և ռադիոտեղորոշիչ վերահսկողության տվյալները։


Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խնդրանքով դիմել է ԱՄՆ ռազմական գերատեսչությանը՝ ներկայացնել արբանյակային հետախուզության ամերիկյան տվյալները: