Շումախերը մինչև ամառվա վերջ կարող է տուն վերադառնալ՝ վերականգնումը շարունակելու համար
«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն, ավտոարշավորդ Միխայիլ Շումախերը մինչև ամառվա վերջ կարող է լքել Լոզանում վերականգնողական կլինիկան և տուն վերադառնալ՝ բուժումը շարունակելու համար, գրում է ИТАР-ТАСС-ը:
Հունիսի վերջին հայտարարվել էր, որ Շումախերը վեցուկես ամիս անց դուրս է եկել կոմայից և Գրենոբլի հիվանդանոցից տեղափոխվել Լոզանում վերականգնողական կլինիկա: Ավելի ուշ նրա կինը՝ Կորինան, հայտնել էր, որ մրցարշավորդի վիճակն աստիճանաբար բարելավվում է:
2013 թվականի դեկտեմբերի վերջին Միխայիլ Շումախերը լուրջ տուժել է ֆրանսիական Մերիբելում դահուկ քշելու ժամանակ, ինչի հետևանքով ստացել է գանգուղեղային վնասվածք:










