Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի վիզային ռեժիմ մտցնել
Թբիլիսիում ՀՀ դեսպանության հարցմանն ի պատասխան` Վրաստանի ԱԳՆ-ից հաղորդել են, որ Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ մտցնել, այս մասին տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության Facebook-յան էջից:
Նշենք, որ մի շարք լրատվամիջոցների հաղորդել էին, թե սեպտեմբերից Վրաստանը Հայաստանի հետ մասնակի վիզային ռեժիմ կմտցնի:
ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր Վրաստան կմեկնեն կարճ ժամանակով` զբոսաշրջության նպատակով, ուժի մեջ կմնա առանց վիզային ռեժիմը, իսկ բիզնեսի կամ ուսման նպատակով Վրաստան ավելի երկար ժամանակով մեկնողներին, ապա նրանց համար կմտցվի վիզային ռեժիմ:
Եվ փոփոխությունները, հաղորդվել էր, որ նախատեսվում են «Առանց քաղաքացիության ու օտարաերկրացիների իրավական դրության մասին» նոր օրենքով, որը հաստատվել է Վրաստանի խորհրդարանի կողմից և ուժի մեջ կմտնի նշված ժամկետից:










