ԼՂՀ–ում ականի պայթյունի հետևանքով վիրավորված Արմավիրի քաղաքապետն ուղղաթիռով տեղափոխվում է «Էրեբունի» ԲԿ (թարմացված)

11:58 • 22.07.14

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած պայթյունից վիրավորված երեք քաղաքացիներն ուղղաթիռով տեղափոխվում են «Էրեբունի» բժշկական կենտրոն:


Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին ԼՂՀ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել Քաշաթաղի շրջանի հյուսիսային մասում:
 

«Ավտոմեքենան ականապատ տարածքով անցնելիս պայթել է, նախնական տեղեկություններով մեքենայում գտնվող 4 անձանցից մեկը տեղում մահացել է, իսկ 3-ը, որոնց թվում է նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ուղղաթիռով տեղափոխվում են Երևան»,- տեղեկացրին նախարարությունից:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը ասաց, որ երեք վիրավորներն էլ ներկայումս հետազոտվում են, մասնավորապես համակարգչային տոմոգրաֆիա: Բժիշկները տուժածների առողջական վիճակի մասին դեռ որևէ բան չեն կարող ասել: