Կիևում վրացի «օրենքով գող» է ձերբակալվել

12:49 • 22.07.14

Ուկրաինայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը Կիևում ձերբակալել է վրացի «օրենքով գող» Ռամազ Ցիկորիձեին, որը նախկինում բազմիցս դատապարտվել է Ռուսաստանում և Վրաստանում, տեղեկացնում է Грузия online-ը՝ Ուկրաինայի ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը հղումով:

 

Ցիկորիձեն, որը հայտնի է նաև Ռամազ Քութաիսկի անունով, առաջին անգամը չէ, որ ձերբակալվում և արտաքսվում է Ուկրաինայից, սակայն ամեն անգամ կարողացել է վերադառնալ: ՆԳՆ-ի տվյալներով՝ նա ղեկավարել է հանցավոր խմբավորումներ, որոնք զբաղվել են ավտոմեքենաների և տների թալանով:


Քննարկվում է նրա հերթական արտաքսման հարցը: