Դոնեցկի ապստամբները Boeing-ի «սև արկղերը» փոխանցել են Մալայզիայից փորձագետներին (լուսանկարներ)

09:02 • 22.07.14

Ուկրաինայի ապստամբները կործանված Boeing օդանավի ձայնագրիչները փոխանցել են Մալայզիան ներկայացնող փորձագետներին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Հաղորդվում է, որ «սև արկղերը» փոխանցել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կառավարության ղեկավար Ալեքսանդր Բորոդայը, ընդ որում` երկու կողմից ստորագրվել է այդ գործընթացի մասին արձանագրություն:


Միևնույն ժամանակ, Բորոդայը տեղեկացրել է լրագրողներին, որ մահացածների մարմիններով գնացքը ժամանել է Դոնեցկ և շարունակել ճանապարհը Խարկով:


Մալայզիայի ներկայացուցիչը՝ երկրի ազգային անվտանգության խորհրդի անդամ գնդապետ Մոհամեդ Սակրին հաստատել է, որ «սև արկղերը» «լավ վիճակում են»:


New Straits Times թերթի տվյալներով` Մալայզիայի իշխանությունները մտադիր են ամենամոտ ժամանակներում «սև արկղերը» տեղափոխել Մալայզիա:


Մալայզիայի վարչապետ Տուն Ռազակը հուլիսի 19-ին հայտարարել է, որ իր երկրին է պատկանում օդանավի ձայնագրիչների նկատմամբ բացառիկ իրավունքը:

http://www.theglobeandmail.com/news/world/article19703203.ece/BINARY/w620/DON11_UKRAINE_CRISIS.JPG

http://www.theglobeandmail.com/news/world/article19703204.ece/BINARY/w620/DON10_UKRAINE_CRISIS.JPG

http://www.theglobeandmail.com/news/world/article19703205.ece/BINARY/w620/DON09_UKRAINE_CRISIS.JPG

http://www.theglobeandmail.com/news/world/article19703206.ece/BINARY/w620/DON08_UKRAINE_CRISIS.JPG

http://www.theglobeandmail.com/news/world/article19703207.ece/BINARY/w620/XDL129_Ukraine_Plane.JPG

http://www.theglobeandmail.com/news/world/article19703208.ece/BINARY/w620/XDL128_Ukraine_Plane.JPG

http://www.theglobeandmail.com/news/world/article19703209.ece/BINARY/w620/XDL125_Ukraine_Plane.JPG

http://www.theglobeandmail.com/news/world/article19703210.ece/BINARY/w620/DON04_UKRAINE_CRISIS.JPG