Կիևը միջազգային օգնություն է խնդրում Boeing-ի վթարի վայրը հսկելու համար

13:36 • 22.07.14

Կիևը կոչ է արել այն երկրներին, որոնց քաղաքացիները զոհվել են Ուկրաինայի արևելքում մալայզիական ինքնաթիռի կործանման հետևանքով, ոստիկաններ ուղարկել՝ ինքնաթիռի կործանման վայրը հսկելու և քննությանն օգնելու համար, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Ուկրաինայի արտգործնախարարության կայքին հղումով:



«Այն երկրներին, որոնց քաղաքացիները զոհվել են ավիաաղետի հետևանքով և որոնք Ուկրաինայի հետ հետաքրքրված են բազմակողմանի և անկախ քննության հարցում, կոչ ենք անում ոստիկանական ստորաբաժանումներ ուղարկել»,- ասված է հաղորդագրության մեջ:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Boeing-ի կործանման վայրում հայտնաբերվել են 272 զոհերի մարմինները: