Համացանցում հայտնվել են Boeing-ի կործանման վայրի՝ արբանյակից արված լուսանկարները (տեսանյութ)

11:53 • 22.07.14

Այսօր համացանցում հայտնվել են մալայզիական Boeing 777 ինքնաթիռի կործանման վայրի՝ արբանյակից արված լուսանկարները։ Ներկայացված կադրերում երևում է այն տեղանքը, որը տուժել է ավիաաղետից բռնկված հրդեհից։


Ինչպես նշում է korrespondent.net-ը, լուսանկարներն արվել են Ուկրաինայի Դոնեցկի մարզում՝ Գրաբովո գյուղի մոտակայքում։ Աղբյուրը նախազգուշացնում է, որ հրապարակված լուսանկարներից որոշները պարունակում են շոկային կադրեր, որոնք խորհուրդ չի տրվում դիտել 18 տարեկանը չլրացած անձանց։


Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ռուս-ուկրաինական սահմանին կործանվել է Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող մալայզիական ինքնաթիռը, որում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել են։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը որևէ առնչություն չունի վթարին։ Ռուսամետ անջատողականները ևս նշել են, որ իրենք չեն ստանձնում տեղի ունեցածի պատասխանատվությունը։

 

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ.