Քաշաթաղում Արմավիրի քաղաքապետին տեղափոխող ավտոմեքենան պայթել է ականի վրա, կա մեկ զոհ և 3 վիրավոր. Shamshyan.com
Արցախի Քաշաթաղի հյուսիսային մասում ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 3–ը ստացել են մարմնական վնասվածքներ, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորների մեջ է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում մյուս վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխում են Երևան, իսկ մահացածը նրա վարորդն է՝ Արամը:
Մանրամասները՝ այստեղ։
Արմավիրի մարզից մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրված Հրանտ Գրիգորյանը Tert.am–ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, սակայն նշեց, որ մանրամասների չի տիրապետում։
Քաշաթաղի շրջանի վարչակազամի ղեկավար Սուրեն Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել ճանապարհի վերևի հատվածում, որը ականապատված է: Նախկինում այս տարածքում ընթացել են պատերազման գործողություններ:










