Թուրքիայում վառելիք տեղափոխող բեռնատար է պայթել. տուժել է 60-80 մարդ
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում ճամփեզրից դուրս եկած վառելիք տեղափոխող բեռնատարը շրջվել է և ողբերգության պատճառ դարձել, տեղեկացնում է CNN Turk-ը:
Այրվող բեռնատարից կրակը տարածվել է մոտակայքում գտնվող երկու ավտոբուսների և մարդատար մեքենայի ուղղությամբ: Բռնկված մեքենաներում գտնվող 60-ից ավելի մարդ վիրավորվել է:
Որոշ ուղևորներ փորձել են օգնություն ցույց տալ այրվող բեռնատարում գտնվող վարորդին, սակայն այդ պահին բեռնատարը պայթել է:
Ըստ տարբեր տեղեկությունների՝ զոհվել է մեկ մարդ: Զոհերի թիվը կարող է աճել: Տարբեր լրատվամիջոցներ հաղորդում են նաև 80-ից ավելի վիրավորի մասին:
Վիրավորները տեղափոխվել են շրջակա բնակավայրերի հիվանդանոցներ: Դեպքի վայրում շտապօգնության և հրշեջ ծառայության բազմաթիվ մեքենաներ են աշխատում:










