«Բա´րև, Երևանը» կմիանա էլէներգիայի դեմ անցկացվելիք մոմերով երթին

22:05 • 22.07.14

Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող «Ո՛չ թալանին» թիմը նախաձեռնել է օգոստոսի մեկին Մատենադարանի դիմացից անցկացնել մոմերով երթ, որին կմիանա նաև Երևանի ավագանու «Բա´րև, Երևան» դաշինքը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:


Թիմը երթի մասին հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է. «Մեզ հետ բերում ենք մոմեր, որոնցով Լուսավորելու ենք Խավարը... Հարգելի´ հայրենակիցներ, կոչ ենք անում երթի ընթացքում անջատել ձեր տան էլեկտրաէներգիան: Երթի նպատակն է՝
1.բարձրացնել մեր բողոքի ձայնը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ և ցույց տալ մեր միասնականությունը,
2.պահանջել կառավարությունից՝ անհապաղ ստեղծել անկախ հանձնաժողով ՀԾԿՀ ընդունած որոշումը վերանայելու համար,
3.անփոփոխ թողնել էլ.էներգիայի սակագինը մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը»: