Ֆրանսիայի նախկին առաջին տիկնոջ ծախսերի համար գանձարանից 481 000 եվրո է հատկացվել

20:21 • 22.07.14

Թեև Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը վաղուց հեռացել է Ելիսեյան պալատից, ֆրանսիացիները նրան դեռ երկար կհիշեն: Ինչպես հայտնում է Euromag-ը` առաջին տիկնոջ մասին առաջին հերթին՝ կհիշեն գումարի չափով, որն ահրաժեշտ է եղել նրան պահելու համար:


20 ամսվա ընթացքում, որ Վալերի Տրիերվեյլերն անցկացրել է Ֆրանսիայի նախագահի կողքին՝ Ելիսեյան պալատում, պետական գանձարանից 481 000 եվրո է ծախսվել: Այդ ծախսերը բավականին շռայլ են եղել, եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ միայն նրա ճանապարհորդությունների վրա ծախվել է 85 000 հարկատուի վճար:



Հիշեցնենք, որ նախօրեին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկության համաձայն` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և դերասանուհի Ժյուլի Գայեն մտադիր են ամուսնանալ օգոստոսի 12-ին՝ Օլանդի 60-ամյակի օրը: