Ռոբերտ Դաունի-կրտսերը կրկին գլխավորել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը (լուսանկարներ)

10:37 • 22.07.14

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը 2-րդ տարին անընդմեջ գլխավորում է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ամենամյա ցուցակը, որը հրապարակում է Forbes հանդեսը, գրում է newsru.com-ը։


Հանդեսի տվյալներով՝ 12 ամիսների ընթացքում 49-ամյա դերասանի եկամուտը կազմել է 75 մլն դոլար։

 

Ցուցակի 2-րդ տեղում է գտնվում Դուեյն Ջոնսոնը, ով վաստակել է 52 մլն դոլար։ Երրորդ տեղում է Բրեդլի Կուպերը, մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 46 մլն դոլար։ Ի դեպ, 2014-ին նա առաջին անգամ հայտնվել է Forbes-ի՝ աշխարհի ամենաազդեցիկ հայտնիների ցուցակում։


Ամենաբարձր վարձատրվող դերասանների լավագույն տասնյակը դասավորվել է հետևյալ կերպ՝


1. Ռոբերտ Դաունի-կրտսեր՝ 75 մլն դոլար

Robert Downey, Jr.


2. Դուեյն Ջոնսոն՝ 52 մլն դոլար

Dwayne Johnson


3. Բրեդլի Կուպեր՝ 46 մլն դոլար

Bradley Cooper


4. Լեոնարդո Դի Կապրիո՝ 39 մլն դոլար

Leonardo DiCaprio


5. Քրիս Հեմսվորտ՝ 37 մլն դոլար

Chris Hemsworth


6. Լիամ Նիսոն՝ 36 մլն դոլար

Liam Neeson


7. Բեն Աֆլեք՝ 35 մլն դոլար

Ben Affleck


8. Քրիստիան Բեյլ՝ 35 մլն դոլար

Christian Bale


9. Ուիլ Սմիթ՝ 32 մլն դոլար

Will Smith


10. Մարկ Ուոլբերգ՝ 32 մլն դոլար

Mark Wahlberg