Գազայում զոհերի թիվը հասել է 573-ի

08:29 • 22.07.14

Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը, իսրայելյան հատուկ գործողության արդյունքում հասել է 573-ի. տեղեկացնում է gazeta.ru-ն:


Բժիշկների տվյալներով՝ իսրայելցի զինվորների կողմից իրականացված վերջին ավիահարվածի հետևանքով զոհվել է 56 մարդ, իսկ փլատակների տակից դուրս են բերվել 68-ը:


Ավելի վաղ հաղորդվել էր 501 զոհի մասին:


Հուլիսի 8-ին Իսրայելի բանակը հայտարարել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ գործողություն սկսելու մասին: