Թուրքիայում Գազայի զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել

09:12 • 22.07.14

Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռմբակոծություների զոհերի:

Ինչպես տեղեկացնում է թուրքական TRT Haber կայքը, համապատասխան որոշման մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը՝ մամուլի ասուլիսի ընթացքում:

 

«Գազայի Շուջայա թաղամասում ռմբակոծության հետևանքով ավելի քան 60 անմեղ մարդ է զոհվել: Մենք դատապարտում ենք դաժան զանգվածային սպանությունը, որն իրականացվել է Իսրայելի կողմից՝ պաղեստինցիների նկատմամբ: Դրանով պայմանավորված՝ կառավարությունը որոշել է Թուրքիայում եռօրյա սուգ հայտարարել»,-ասել է փոխվարչապետը:


Նա նաև տեղեկացրել է, որ Պաղեստինին հումանիտար օգնություն ուղարկելու համար աշխատանքներ են սկսել:

Այսօրվա տվյալներով՝ հուլիսի 8-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռազմական գործողության ընթացքում 573 մարդ է զոհվել: