Boeing 777-ի վթարի զոհերի հարազատները ժամանում են Խարկով

14:19 • 22.07.14

Հուլիսի 17-ին Դոնեցկի շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհված ուղևորների հարազատները սկսել են ժամանել ուկրաինական Խարկով քաղաք, որտեղ տեղափոխվել են հայտնաբերված դիերը։

 

Ինչպես նշում է РИА-Новости-ն, հարազատները քաղաք են ժամանում գնացքով։ Հաղորդվում է, որ Խարկով է գալու նաև ավիավթարի հետաքննության հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար, Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը։

 

Հիշեցնենք, որ Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող ինքնաթիռը կործանվել է ռուս-ուկրաինական սահմանի մոտ։ Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ 298 մարդ, զոհվել են։ Ուկրաինայի իշխանությունները ողբերգության համար մեղադրել են ռուսամետ անջատողականներին, իսկ վերջիններս հայտնել են, որ չունեն այնպիսի տեխնիկա, որը թույլ կտար խփել ինքնաթիռը նման բարձրության վրա։