Լիտվան կոչ է անում ինքնահռչակ Լուգանսկի ու Դոնեցկի Հանրապետություններն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչել
Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունը պահանջում է, որ ինքնահռչակ Լուգանսկի ու Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններին տրվի ահաբեկչական կազմակերպությունների կարգավիճակ։ Ինչպես նշում է РИА-Новости-ն, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչյուսն ասել է, որ բացի այդ հարկավոր է էմբարգո սահմանել ռուսական զենքի ներկրման հարցում։
«Մեր կարծիքով` հարկավոր է անուններ նշել ու ահաբեկչական կազմակերպությունների կարգավիճակ տալ այսպես կոչված Լուգանսկի ու Դոնեցկի Հանրապետություններին, ինչպես նաև էմբարգո սահմանել զենքի ներկրման հարցում (Ռուսաստանից)»,-լրագրողներին ասել է պաշտոնյան։
Աղբյուրը հիշեցնում է, որ 2014թ. փետրվարի վերջին Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածում սկսվել են հակակառավարական ցույցեր, որոնք ուղղված էին Կիևի նոր իշխանությունների դեմ։ Ռուսամետների դիմակայության կենտրոնը դարձավ Դոնբասը։ Իսկ Լուգանսկի ու Դոնեցկի շրջաններն իրենց անկախ պետություններ հռչակեցին։










