Մոսկովյան մետրոյի տնօրենը հեռացվել է աշխատանքից՝ տեղի ունեցած վթարի պատճառով
Մոսկովյան մետրոյի տնօրեն Իվան Բեսեդինն օրեր առաջ տեղի ունեցած վթարի պատճառով հեռացվել է աշխատանքից, ինչի մասին տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, Սոբյանինն ընդգծել է, որ հուլիսի 15-ին տեղի ունեցած ողբերգությունը մեծ գիծ է քաշել այն հսկայական աշխատանքի վրա, որն իրականացվել էր վերջին տարիներին մետրոպոլիտենում։
Աղբյուրը հավելում է, որ Բեսեդինի պաշտոնում նշանակվել է Դմիտրի Պեգովը, ով խոստացել է վերականգնել մետրոյի նկատմամբ քաղաքացիների վստահությունը։
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով 22 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը` վիրավորվել, որոնցից 2-ը հայ են:










