Բան Կի Մունն ու Ջոն Քերին Մերձավոր Արևելքում հրադադարի կոչ են արել
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հուլիսի 21-ի երեկոյան Կահիրեում կայացած հանդիպման ընթացքում կոչ են արել անհապաղ դադարեցնել բռնությունը Գազայի հատվածում, փոխանցում է Deutsche Welle-ն։
Բան Կի Մունի խոսքով` Իսրայելը և ծայրահեղական պաղեստինցիները հրադադարից անմիջապես հետո կկարողանան քննարկել իրենց տարաձայնությունները։ Իր հերթին Քերին կոչ է արել ՀԱՄԱՍ շարժմանը՝ աջակցել Կահիրեի առաջարկած խաղաղ կարգավորման պլանին։
Հուլիսի 22-ին Ջոն Քերին մտադիր է հանդիպել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի և Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուհրիի, ինչպես նաև Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի հետ։










