Սպիտակ տունը հերքել է Ռանչո Միրաժ քաղաքում Օբամայի կողմից առանձնատուն գնելու մասին լուրերը (լուսանկարներ)

12:54 • 22.07.14

Կալիֆոռնիական ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Ռանչո Միրաժ քաղաքում առանձնատուն գնելու մասին: Los Angeles Times թերթի տեղեկություններով` կալիֆոռնիական հանգստավայրում 1993 թվականին կառուցված տան գինը 4,25 միլիոն դոլար է:

 

Յոթ ննջասենյակով, բաց լողավազանով, մեծ մարզասրահով և ջրվեժներով 2,5 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող առանձնատունը տեղակայված է մի վայրում, որտեղ ժամանակին ապրել են Ֆրենկ Սինատրան և Բոբ Հոուպը:


Սպիտակ տունը գործարքի մասին տեղեկությունը հերքել է: Միևնույն ժամանակ անշարժ գույքի տեղական գործակալները շարունակում են պնդել, որ հենց Օբամաների զույգն է պատրաստվում ձեռք բերել 1,3 հեկտար տարածքի վրա գտնվող տունը: Գործարքը կարող է ավարտվել մինչ հուլիսի վերջ:

 

Տունը գնելու մասին լուրերը տարածվել են հունիսին Օբամաների ընտանիքի` այնտեղ մի քանի օր անցկացնելուց հետո: 

http://static1.nydailynews.com/polopoly_fs/1.1875249.1405995509!/img/httpImage/image.jpg_gen/derivatives/article_970/rancho-mirage.jpg

http://static1.nydailynews.com/polopoly_fs/1.1875246.1405995506!/img/httpImage/image.jpg_gen/derivatives/article_970/rancho-mirage.jpg

http://static2.nydailynews.com/polopoly_fs/1.1875247.1405995507!/img/httpImage/image.jpg_gen/derivatives/article_970/rancho-mirage.jpg

http://static2.nydailynews.com/polopoly_fs/1.1875250.1405995511!/img/httpImage/image.jpg_gen/derivatives/article_970/rancho-mirage.jpg