Չինական քաղաքը «փակվել է» բուբոնային ժանտախտի պատճառով
Չինական Յումեն քաղաքում տարածված բուբոնային ժանտախտի պատճառով բնակավայրը «փակվել է», ինչի հետևանքով դրա 30.000 բնակչից ոչ մեկին չի թույլատրվում լքել Յումենը։
Ինչպես նշում է The Guardian-ը, հիվանդության պատճառով արդեն գրանցվել է առաջին զոհը, բացի այդ, 151 մարդ գտնվում է կարանտինի մեջ. նրանց վիճակը կայուն է գնահատվում։
Ոստիկանները հսկում են դեպի քաղաք տանող ու այնտեղից դուրս եկող բոլոր ճանապարհները՝ եկվորներին խորհուրդ տալով շրջանցել Յումենը։ Իշխանությունները վստահեցրել են, որ քաղաքում բավականաչափ պարեն կա բոլոր բնակիչներին 1 ամիս ապահովելու համար։
Աղբյուրը հավելում է, որ բուբոնային ժանտախտը 14-րդ դարում Եվրոպայում դարձել է տասնյակ միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ։










