Լևոն Հայրապետյանի վստահված անձը կուսակցություններին հորդորում է գործարարի հաշվին «աչոկներ» չհավաքել

19:11 • 22.07.14

Քաղաքական կուսակցությունները թող չխառնվեն Լևոն Հայրապետյանի հարցերին: Tert.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանը:

Վերջինիս մտահոգվելու առիթ է տվել այն, որ գործարար Լևոն Հայրապետյանի անունով ֆեյսբուքյան բազմաթիվ էջեր են բացվել:

 

«Պարբերաբար տարբեր նյութեր են հայտնվում մամուլում: Ես զարմանում եմ, թե դրանք որտեղից են հնարում: Բազմաթիվ էջեր են բացվել Լևոն Հայրապետյանի անունով, չգիտեմ, թե դրանք ովքեր են, ինչ «աչոկներ» են ուզում: Հասկանում եմ՝ դրանցից մեկը «Ժառանգությունն» է, դա հստակ երևում է: Խնդրում եմ, իմ անունից անդրադարձեք, այդ ավելորդ էջերը գործին, Լևոն Հայրապետյանի անձին վնաս են հասցնում: Քաղաքական կուսակցությունների հաշիվները մենք լավ գիտենք, թող քթերը չմտցնեն այս հարցի մեջ և Լևոնի հաշվին «աչոկներ» չհավաքեն: Գործին վնաս են հասցնում: Եթե այսօր Հայաստանում մի կուսակցություն կանգնում ու Ռուսաստանի դեմ է խոսում, դա նշանակում է, թե լավությո՞ւն է անում Լևոնին: Եթե սիրում, հարգում եք Լևոնին, խնդրում եմ, այդպիսի բաներ մի´ արեք: Հարցը մի խառնեք քաղաքականության կամ ռուս ժողովրդի հետ»,-հայտարարեց Լևոն Հայրապետյանի վստահված անձը: