«Ռամասուն» թայֆունը Չինաստանում՝ 33, իսկ Վիետնամում 26 մարդու կյանք է խլել (լուսանկարներ)
«Ռամասուն» թայֆունի հետևանքով Չինաստանում գրանցվել է՝ 33, իսկ Վիետնամում 26 զոհ, նշում է РИА-Новости-ն` «Սինհուա» գործակալությանը հղումով։
Անցած 40 տարվա ընթացքում ամենահզոր թայֆունը գրանցվել է Վիետնամում, Չինաստանում և Ֆիլիպիններում, որի ժամանակ քամու արագությունը հասել է 205 կմ/ժ։
Ինչ վերաբերում է հզոր թայֆունից տուժածներին, ապա Չինաստանում նրանց թիվը հասել է 8 մլն-ի։ Բացի այդ, 608.000 մարդ ստիպված է եղել լքել տները, իսկ 204.000 մարդ առաջին անհրաժեշտության պարագաների կարիք ունի։
Փորձագետների հաշվարկների համաձայն` միայն Հայնան ու Գուանսի նահանգներում թայֆունը 2 մլրդ դոլարի վնաս է պատճառել։



















