Երևանում գիշերային գողը բռնվել է հանցանքի վայրում` մթերային խանութում

13:08 • 22.07.14

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հուլիսի 21-ին՝ ժամը 04.55-ին, ահազանգ է ստացվել, որ Քաջազնունու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող մթերային խանութը թալանում են:


Մեկնած օպերատիվ խումբը նշված խանութից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման է ենթարկել 1989 թ. ծնված Ստեփան Ֆ.-ին:


Պարզվել է, որ նա ժամը 04.50-ին խանութի դռան ներքևի մասը կոտրելով` փորձել է գողություն կատարել, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:


Կատարվում է նախաքննություն: