Ռուսաստանը համաձայնել է մասնագետներ ուղարկել Boing-ի վթարի վայր

10:14 • 22.07.14

Ռուսաստանը պատրաստ է իր ներկայացուցիչներին ուղարկել Ուկրաինա` մալայզիական Boeing-ի կործանման պատճառների հետաքննությանը մասնակցելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, գրում է korrespondent.net-ը:


«Անհրաժեշտ է, որպեսզի աղետի վայրում աշխատի փորձագետների ամբողջական թիմ` ICAO-ի վերահսկողության ներքո»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:


«Անհրաժեշտ է անել ամենն աղետի վայրում միջազգային փորձագետների աշխատանքի ամբողջական անվտանգությունն ապահովելու, նրանց «հումանիտար միջանցքներ» տրամադրելու համար»,- ընդգծել է Չուրկինը:

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հերքել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե մալայզիական ինքնաթիռը շեղվել է ուղեգծից և կարող էր կործանված լինել ուկրաինական կործանիչի կողմից:

 

Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է հուլիսի 17-ին, Դոնեցկի շրջանում, զոհվել են դրանում գտնվող բոլոր 298 մարդիկ: