Ռուսաստանում դեռահասն ու նրա սիրեցյալն ինքնասպան են եղել հղիության մասին լուրն իմանալուց հետո
Ռուսաստանում դեռահաս աղջիկն ու նրա սիրեցյալն ինքնասպան են եղել հղիության մասին լուրն իմանալուց հետո: 14-ամյա Իրինա Կորովինային և 22-ամյա Անատոլի Մասլովին գտել են Տվեր քաղաքի մոտակայքում գտնվող անտառում՝ ծառից կախված վիճակում, գրում է The Daily Mail-ը:
Ոստիկանությունը նշել է, որ ինքնասպանության մասին ոչ մի գրություն չեն հայտնաբերել, բայց նաև հաստատել են, որ դեռահասը հղի է եղել, և տարիքի պատճառով տղան, եթե հաստատվեր նրա հայր լինելը, արդարադատության առաջ կկանգներ:
Ոստիկանության խոսնակ Մալիկ Շերբակովի խոսքով՝ աղջկա` սոցիալական ցանցերի հրապարակումները կարդալով կարելի է ենթադրել, որ մահվանից առաջ նա երջանիկ է եղել. նրա վերջին գրություններից մեկն է եղել` «Կյանքը հիասքանչ է»:
Աղջկա մոր խոսքով՝ իրենք փորձել են համոզել դստերը չհանդիպել այդ տղայի հետ` տարիքային տարբերության պատճառով:










