Ռուսաստանը հոկտեմբերի 26-ից կանցնի «ձմեռային» ժամանակի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2014թ. հոկտեմբերի 26-ից «ձմեռային» ժամանակի անցնելու մասին օրենքը, հայտնում է Газета.ru-ն։
Նշվում է, որ Ռուսաստանի սուբյեկտներից մեծամասնությունում ժամերը 1 ժամ հետ կտան, և հետագայում սեզոնային փոփոխություններ չեն արվի։
Համաձայն օրենքի` ռուսական տարածքում հաստատվում է 11-ժամանոց գոտի։ Մոսկովյան ժամանակը ելքային կլինի այդ գոտիներում տեղական ժամանակը հաշվելու համար։










