Հարավային Կորեայում մահացած են գտել «Սևոլ» նավի սեփականատիրոջը

09:36 • 22.07.14

Հարավային Կորեայի ոստիկանությունը հաստատել է տխրահռչակ «Սևոլ» նավի սեփականատիրոջ՝ Յու Բեն Յոնի մահը, հայտնում է Korrespondent.net-ը:


2014-ի ապրիլին այդ նավի խորտակման հետևանքով ավելի քան 300 մարդ է մահացել, հիմնականում՝ դպրոցականներ:

Մարմինը հայտնաբերվել էր որոշ ժամանակ առաջ, սակայն միայն հիմա՝ երկարատև փորձաքննությունից հետո է հաստատվել նրա ինքնությունը:


Նրա գտնվելու վայրի մասին տեղեկության դիմաց խոստացվել էր 500 հազար դոլար գումար: Այս գործով քսան մարդ էր ձերբակալվել: